Ընտրեք լավագույնը . . .
www.bestfor.am


Նորություններ

Այցելեք մեզ Facebook - ում: «ԲԵՍԹ ՖՈՐ» ՍՊԸ – ն արդեն ունի պաշտոնական էջ նաև Facebook սոցիալական ...

«ԲԵՍԹ ՖՈՐ» ՍՊԸ – ն իր հաճախորդներին է առաջարկում նոր www.bestfor.am կայքը: Այն իրենից ներկայացնում է ...

Facebook


Որոնում


Բաններներ


Gazpromneft



   ООО «Газпромнефть – смазочные материалы» ընկերությունը ОАО «Газпром нефть» կազմակերպության դուստր ձեռնարկությունն է հանդիսանում, որը մասնագիտացված է յուղերի, քսուքների և տեխնիկական հեղուկների արտադրության ու վաճառքի վրա: Ստեղծվել է 2007 թվականին ОАО «Газпром нефть» - ի յուղերի բիզնեսի արդյունավետության բարձրացման նպատակով: Ընկերության կազմում են 5 արտադրական հարթակներ Ռուսաստանում, Իտալիայում ու Սերբիայում: Արտադրության ընդհանուր ծավալը կազմում է տարեկան 450 հազար տոննա բարձրորակ յուղեր, քսուքներ և տեխնիկական հեղուկներ:

   Ընկերությունը զբաղեցնում է Ռուսաստանի քսայուղերի շուկային 14 տոկոսը, ինչպես նաև աշխատում է Հարավային Եվրոպայի, Սերբիայի, Ուկրաինայի, Բելոռուսիայի, Ղազախստանի և կենտրոնական Ասիայի երկրների շուկաներում՝ մատակարարելով իր ապրանքատեսակները աշխարհի 38 երկրներ: Քսուքների արտադրության ծավալներով «Газпромнефть-СМ» - ը ռուսական շուկայի առաջատարն է հանդիսանում:

   Ընկերության պորտֆելում են G-Energy, G-Profi և «Газпромнефть» ապրանքանիշների ապրանքատեսակները (մարդատար ու բեռնատար ավտոմոբիլների բենզինային ու դիզելային շարժիչների յուղեր, ինչպես նաև տրանսմիսիոն ու հիդրավլիկ յուղեր, սպասարկման արտադրանքներ ու հովացման հեղուկներ), Техасо ապրանքանիշի ծովային տրանսպորտի յուղերը, որոնք արտադրվում են Chevron ընկերության լիցենզիայով, ինչպես նաև «Газпромнефть» ապրանքանիշի ինդուստրիալ յուղերն ու քսուքները: Ներկայումս «Газпромнефть-СМ» ընկերության ապրանքատեսականին ներառում է յուղերի և քսուքների գրեթե 400 անվանումներ շուկայի բոլոր ոլորտների համար:

   Մանրամասն ...








Զամբյուղ